ԱՄՆ-ի Արեւելյան ծովափի մի շարք նահանգներում գրեթե 40 հազար սպառողներ առանց էլեկտրականության են մնացել ձյան առատ տեղումների եւ էլեկտրահաղորդման գծերում տեղի ունեցած բազմաթիվ վթարների պատճառով: Տարերքը առանձնակի ուժգնությամբ Է մոլեգնել Փենսիլվանիայի, Մերիլենդի եւ Նյու Ջերսիի նահանգներում:

 

Ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ անբարենպաստ եղանակն ուղեկցվում է պոռթկուն քամիով: Փետրվարի 9-ին մի քանի ժամվա ընթացքում առանձին շրջաններում ավելի քան 10 սանտիմետր տեղումներ են գրանցվել: Տեղական իշխանությունները դիմել են բնակիչներին՝ խնդրելով հնարավորության դեպքում չօգտվել ավտոտրանսպորտից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: