ՌԴ-ի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել Է, որ ՌԴ-ի դրոշներ են բարձրացված հանրապետության բոլոր 193 զինվորական ստորաբաժանումներում, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

«Մարտի 26-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության դրոշներ են բարձրացված Ղրիմի Հանրապետության տարածքում տեղաբաշխված Ուկրաինայի զինված ուժերի բոլոր 193 զինվորական ստորաբաժանումներում եւ հիմնարկություններում: Զինվորական ավաններում հանդիսավոր պայմաններում են անցել անձնակազմի զորաշարվածքները՝ Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի բարձրացման եւ Ռուսաստանի օրհներգի կատարման արարողությամբ»,- ասել Է Գերասիմովը:

 

Նրա խոսքով՝ բոլոր այն զինծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել ծառայությունն անցնելու Ուկրաինայի զինված ուժերում՝ զենքը հանձնելով պահպանության, գտնվում են զորամասերի դասավորության վայրերից դուրս եւ պատրաստվում են անձնական իրերով կազմակերպված մեկնելու Ուկրաինա: «Սեւաստոպոլում Լազարեւի փողոցի թիվ 6 հասցեում նրանց համար բացված Է գրանցման ժամանակավոր կետ, որտեղ մարտի 25-ի դրությամբ գրանցվել Է Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 1,5 հազար զինծառայող»,- հավելել Է Գլխավոր շտաբի ղեկավարը:

 

Նա նշել Է, որ Ուկրաինայի զինվորական գերատեսչության եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջեւ ձեռք բերված համաձայնությանը համապատասխան Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները Ղրիմից դուրս կբերվեն երկաթուղային տրանսպորտով: