Թուրքիայի Բուրսա քաղաքում գործարարը սպանել է իր գործընկերոջը` կրակելով գլխին: Այս մասին հաղորդում է Bursada Bugun:

 

Գործնական հանդիպմանը կապալառուն և կահույքի գործարանի կառուցման հաճախորդը եկել են ատրճանակներով: Բանակցությունների ընթացքում տեղի է ունեցել ընդհարում և տղամարդիկ հանել են ատրճանակները: Առաջինը ոտքին վնասվածք է ստացել Էրջան Սերբեսթը: Այդ ամենի ականատեսն էր վիրավորում ստացած գործարարի հայրը: Նա կրակել է Տասետինա Բազորալային, ապա վազել է զոհի մոտ և կրակել գլխին: Դրանից հետո, հրաձիգը հասել է օգնության տուժած որդուն: Բազորալը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

 

Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանվածը տեղական ծայրահեղ-ազգայնական կազմակերպության անդամ էր:

 

Սերբեսթ կրտսերը ոտքի հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրա հայրը ձերբակալվել է ոստիկանության կողմից:

 

Տեսանյութը` այստեղ: