Մոսուլում ԻԼԻՊ-ի ծայրահեղական կանայք ծեծի են ենթարկել մի երիտսասարդ աղջկա այն պատճառով, որ նա բացել է դեմքը՝ հագուստի խանութում ապրանքատեսականուն ծանոթանալու համար: Արդյունքում աղջիկը մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել Մոսուլում, որը գտնվում է գրոհայինների վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ինչպես հաղորդվում է, աղջիկը միայն մի փոքր բարձրացրեց դեմքը ծածկող քողը, սակայն դա արդեն իսկ բավարար էր, որպեսզի ԻԼԻՊ-ի «կանանց գեստապոյից» ահաբեկչուհիները, որոնց այդպես են կոչել եվրոպական ԶԼՄ-ները, սահմանեն պատիժը:
Մոսուլի բնակիչների խոսքով՝ աղջիկը նրանց զոհն է դարձել նաև այն պատճառով, որ հագնված չի եղել համաձայն տեղական «դրես-կոդի», որը սահմանվել է ԻԼԻՊ-ի կողմից՝ տեղական բնակչության համար. սև հագուստն ամուսնացածների համար, սպիտակը՝ չամուսնացածների, կապույտը՝ ամուսնալուծվածների, իսկ կանաչը՝ այրիների համար: