Մոսկվայում 27-ամյա Գուլնարա Ռաբադանովայի սպանության կասկածանքով ձերբակալվել է մի երիտասարդ, ով իր մեղքը խոստովանել է հարցաքննության ժամանակ: Ինչպես պարզվել է, դաժան սպանության համար պատճառ է հանդիսացել հեռուստացույցի ձայնի բարձր լինելը: Այդ երիտասարդը' Շամիլ անունով' հանդիսանում է սպանված աղջկա հարևանը: Նրանք մշտապես վիճել են և այդ վեճերից մեկն էլ այդպիսի դաժան ավարտ ունեցավ:
Նշենք, էր սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին: Երիտասարդը խոստովանել է, որ սպանել է աղջկան հարվածելով նրա սրտին, իսկ հետո մարմինը հանել դուրս: Երիտասարդը' Շամիլը, աշխատում է մսի խանութում գուցե այդ պատճառով էլ կարողացել է առանց որևէ խղճի զգացումի սպանել աղջկան:
Նշենք, որ 27-ամյա աղջկա դին գտել էին միայն նոյեմբերի 23-ի առավոտյան' շենքի 6-րդ հարկում: Մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը նկարահանել է այն պահը, երբ աղջիկը մտնում է շենք:
Գործի հետաքննությունը վարում է քաղաքային ոստիկանության ղեկավարը' Անատոլի Յակունինը: