Մոսկվայի Հյուսիսային մասում կրակոցներ են հնչել: Կողոպտիչը հրազենային վնասվածք է հասցրել մի տղամարդու և խլել նրանից 500 հազար ռուբլի գումար: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Ինտերֆաքսին»: Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացվել, որ «Մեծ Ակադեմիկների» փողոցում 27-ամյա երիտասարդը գլխին հրազենային վնասվածք է ստացել:
Հանցագործի ինքնությունը դեռ հայտնի չէ: Նա հասցրել է դիմել փախուստի' առանց պետական համարանիշների "Porsche Cayenne" մեքենայով: Նշվում է նաև, որ գումարը պատկանել է վճարային տերմինալները սպասարկող ընկերությանը, որտեղ աշխատել է 27-ամյա երիտասարդը:
Ոստիկանությունը տանում է հետաքննություն' հանգամանքները պարզելու նպատակով: