Հունաստանի ֆինանսների նախարարությունը մեկ օրով՝ մինչև հուլիսի 16-ը ներառյալ երկարաձգել է այսպես կոչված բանկային արձակուրդը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ֆինանսական գերատեսչությունում:
Միաժամանակ նախարարությունն ընդլայնել է թույլատրված բանկային գործառնությունների ցանկը: Այսպես, հուլիսի 16-ից կարելի կլինի մարել պարտքերը պետական մարմինների, պետական ձեռնարկությունների, պետական կենսաթոշակային հիմնադրամի և մասնավոր ապահովագրական ընկերությունների հանդեպ՝ կանխիկ դրամով կամ բանկային հաշվից միջոցների փոխանցմամբ: