Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը Ալագյազում սկսել է հացի թխման դասընթացներ նորակոչիկների համար: ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, եռօրյա դասընթացի ընթացքում երիտասարդ հացթուխները կուսանեն հաց ու հացաբուլկեղեն թխելու տարբեր ձեւեր եւ հացով կապահովեն Ալագյազում դաշտային վարժանքներ իրականացնող տանկային, հրետանային եւ հետեւակային ստորաբաժանումներին: