Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ թիմի հիմնական նպատակն աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելն է:
«Բաքուն հերթական մրցաշար էր, որին մասնակեցինք: Մեր հիմնական նպատակն աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելն է: Բոլոր մարզիկներն էլ այստեղ են նախապատրաստվում Լաս Վեգասի կայանալիք առաջնությանը: Չեմ կարող ասել, որ թիմը վերականգնվել է ամբողջությամբ, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է մարզիչը:
Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմն աշխարհի առաջնության համար հայտնի կլինի Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարից հետո,որը տեղի կունենա հուլիսի 18-ին և 19-ին: