Հուլիսի 15-ին, Գերմանիայի Հալլե քաղաքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ և մրցակից Ռոբերտ Շտիգլիցն իր մարզչի հետ մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել են:

Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:

Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը' Հայաստանի ժամանակով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00:20-ի հատվածում):