Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է այսօր գերմանական Հալլե քաղաքում:
Բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:
williamhill բուքմեյքերական կենտորոնը հանդիպման ֆավորիտ համարում է հայ բռնցքամարտիկին, ում հաղթանակի գործակիցը 1.73 է:
Ռոբերտ Շտիգլիցի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2.10 գործակցով, իսկ ոչ ոքին' 21.00:
Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը' Հայաստանի ժամանակով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00:20-ի հատվածում)