Այսօր' փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Բեռլինի «O2 World» մարզապալատում, տեղի է ունենալու ռևանշ մենամարտ՝ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Փոլ Սմիթի միջև:
Հեղինակավոր williamhill բուքմեյքերական ընկերությունը մենամարտի ֆավորիտ համարում է հայ բռնցքամարտիկին՝ Աբրահամի հաղթանակը գնահատելով 1.25 գործակցով, Փոլ Սմիթի՝ հաղթանակի հասնելու հավանականությունը գնահատվում է 4.00 գործակցով: Ոչ-ոքի արդյունքի համար սահմանված է 21.00 գործակիցը: