Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում ուժերը կչափի 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայի հետ:
williamhill բուքմեյքերական կենտրոնը ֆավորիտ համարում է Աբրահամին, ում հաղթանակի հավանականության գործակիցը 1.80 է, Մուրայի հաղթանակը գնահատվում է 2.10 գործակցով:
Մենամարտը կմեկնարկի Հայաստանի ժամանակով՝ նոյեմբերի 21-ի լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 01:20-ին: