Բեռլինում տեղի կունենա հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) և Նիկոլա Սյեկլոչայի (26-1, 8 նոկաուտ) միջև մենամարտը:

Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման բացահայտ ֆավորիտ համարում է մեր հայրենակցին. վերջինիս հաղթանակի հավանականությունն ունի 1.08 գործակիցը, ոչ-ոքին գնահատվում է 26.00 գործակցով, Սյեկլոչայի հաղթանակն ունի 7.50 գործակիցը:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության մենամարտն Աբրահամը կանցկացնի մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը: