Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար արտոնյալ վարկն օգտագործվելու է զինատեսակներ գնելու համար, որոնք ավելի պաշտպանողական են եւ կանխարգելիչ:

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախատեսված է ժամանակացույց, ըստ որի' ՌԴ համապատասխան ձեռնարկություններում կպատրաստվեն և կներմուծվեն այդ զենքերը: Կան զինատեսակներ, որոնք արդեն պատրաստ են:

 

 

«Այդ խնդիրն արծարծվել է տարբեր առիթներով, քննարկվել է Ազգային ժողովում, հավանություն է տրվել և համապատասխան համագործակցության շնորհիվ է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ՌԴ ղեկավարության հետ հասել է այդ պայմանավորվածությանը: Զինատեսակները ընտրված են, ճշգրտումները կատարվում են: Դրանք ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական են և նաև կանխարգելիչ են, դրանք հիմք են ստեղծելու զսպման մեխանիզմների ձևավորման համար»,- ասաց նախարարը։