Հուլիսի 17-ին ոստիկանությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

 

 

Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

 

 

Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության գիտակցության ամրագրման անհրաժեշտությունը:

 

 

Ոստիկանության անձնակազմին շնորհակալություն հայտնելով Բաղրամյան պողոտայի նստացույցի ժամանակ դրսևորած պրոֆեսիոնալիզմի, բարձր պատրաստականության և ճշգրիտ գործողությունների համար՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այս օրերին մշակված և փորձություն անցած մարտավարությունը պետք է օրինակելի և կիրարկելի լինի ոստիկանության ստորաբաժանումների հետագա ծառայության ընթացքում:

 

 

Հաշվետու զեկույցին հաջորդած քննարկումից հետո կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տրվեցին մարզային և տարածքային ստորաբաժանումների ու ծառայությունների պետերին: