Հուլիսի 19-ին 68 տարեկան հասակում մահացել է ՌԴ Պետդումայի նախկին խոսնակ Գենադի Սելեզնյովը: Քաղաքական գործչի մահը LifeNews-ին հայտնել է նրա կինը՝ Իրինան:

 

Երկու շաբաթ առաջ քաղցկեղով տառապող Գենադի Նիկոլաևիչը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այն բանից հետո, երբ բժիշկներին հաջողվել էր կայունացնել հիվանդի վիճակը, նրան տեղափոխել են կենտրոնական կլինիկական հիվանդանոց:

 

Ցավոք, նույնիսկ այն ժամանակ, բժիշկները տվել են հիասթափեցնող կանխատեսումներ՝ կապված Գենադի Սելեզնյովի ապագայի հետ, սակայն փորձել են ամեն կերպ երկարեցնել նրա կյանքը: