Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն դուրս է գրվել Սան-Պաուլոյի՝ Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցից, տեղեկացնում է բրազիլական մամուլը:

Բրազիլացի լեգենդը հիվանդանոց էր տեղափոխվել օրեր առաջ և ենթարկվել էր ողնաշարի նյարդային վերջույթների վիրահատության:

Նշենք, որ Պելեն այս տարի մի քանի անգամ ևս տեղափոխվել էր հիվանդանոց և տարբեր վիրահատությունների էր ենթարկվել: