Կյանքից հեռացել է լիբանանահայ մտավորական, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության հայագիտական բաժնի տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը: Ինչպես տեղեկանում ենք լիբանանյան «Ազդակ» օրաթերթից, մեծ մտավորականը վախճանվել է հուլիսի 21-ին' կեսգիշերին: 

 

Ժամանակակից հայ բանաստեղծության կարկառուն դեմքերից Սարգիս Կիրակոսյանը եղել է «Բագին» գրականության ու արվեստի հանդեսի փոխխմբագիրը: Նա իր յուրահատուկ վաստակն է ունեցել արաբական գրականությունը հայերեն թարգմանելու մեջ: Կուսակցական պաշտոններ է վարել ՀՅԴ «Ն. Աղբալյան» և «Հ. Մարուխյան» կոմիտեներում: Վերջին ժամանակներում նա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կրթության և հայագիտական բաժանմունքի վարիչն է եղել:

 

Ուսուցչական երկար տարիների վաստակի տեր Սարգիս Կիրակոսյանը հայ գրականության առարկան դասավանդել է Համազգայինի Մ. և Հ. Արսլանյան ճեմարանում և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում: Նաև եղել է Համազգայինի շրջանային վարչության անդամ: 2015թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: Պարգևատրման արարողությունը կատարվել է հունիսի 9-ին Լիբանանում Հայաստանի դեսպանատանը: Նա եղել է լիբանանահայ գ րողների համախմբման համահիմնադիր, նաև Հայաստանի գրողների միության անդամ էր: