«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը Բալեարյան կղզիներում հանգստի ժամանակ փողոցում վիճաբանել է երկրպագուի հետ. տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
27-ամյա ֆուտբոլիստը հավաքականի թիմակցի՝ Էզեկիել Լավեսիի հետ վաղ առավոտյան գիշերային ակումբից դուրս գալիս է եղել, երբ նրան մոտեցել երկրպագու և ինքանգիր խնդրել: Իգուայինը մերժել է, և զայրացած երկրպագուն նրան ասել է. «Դու չես կարողանում 11 մետրանոց իրացնել»:
Դա բարկացրել է ֆուտբոլիստին, ով ի պատասխան ասել է. «Հեռացրու տեսանյութը, այլապես գլուխդ կպոկեմ»:
Բանը ծեծկռտուքի չի հասել. ֆուտբոլիստին հեռացրել են երկրպագուից: