Էքսցենտրիկ ռուս գործարար, հայտնի ֆերմեր և «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը մեկնաբանել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունում իր նկատմամբ գործ հարուցելու փաստը:

 

 

 

Նա «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել է.

 

 

«Ինչո՞ւ է Ադրբեջանը մտահոգված իմ համեստ անձով: Հարցի պատասխանը, թե ինչու է ծագել Ադրբեջանի հիստերիան իմ և իմ ընտանիքի նկատմամբ, կարող եք գտնել «Գռորզնիից մինչև Պուտին» պատմության դասագրքում' իմ sterligoff.ru կայքում: Ուղղակի պետք է կարդալ սկզբից, ոչ թե վերջից, ինչպես ոմանք' կտրելով կոնտեքստից առանձին պատմական դրվագներ: Այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա: Պարզ կդառնա, թե ինչու ՌԴ տարածքում 5-րդ շարասյունը նույնպես աջակցում է Ադրբեջանի դատախազությանը: Առավել մանրամասն մեկնաբանություններ այդ հարցով ես կտամ մի քանի շաբաթ հետո, ժամանակ է պետք:

 

 

ՓԱՌՔ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՜

 

 

Գերման Ստերլիգով (Հին մատենագրություն սիրողների ընկերակցության նախագահ' հին հայկական Շուշի քաղաքից)»:

 

 

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցել Ստերլիգովի դեմ, այդ թվում «ապօրինի սահմանի հատում» հոդվածի հատկանիշներով: