ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 24-ին' ժամը 12.34-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.12-ի սահմաններում թունավորման նախանշաններով Երևանի Մուրացանի ԲԿ է տեղափոխվել Երևանի Շերամի փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչ, 2010թ. ծնված Գ.Ա.-ն:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: