Մոսկվայի «Սպարտակի» մարզչական շտաբը ներկայացրել է այն 21 ֆուտբոլիստների անունները, ովքեր կմեկնեն Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «Կրասնոդարի» հետ կայանալիք խաղին. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայտավորված ֆուտբոլիստների թվում են նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը:
Մոսկովյան ակումբը այսօր նախախաղային մարզումներ կանցկացնի:
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 26-ին, Երևանի ժամանակով 21:00-ին: