Էստրադային հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին LifeNews-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչ բաժակաճառ է ասել Վրաստանի նախկին նախագահը՝ Մոսկվա կատարած այցերի ժամանակ և ինչու է Արևմուտքը տրամադրում Սաակաշվիլիին:

 

«Եթե ինձ էլ նույնկերպ «ռասկռուտկա» անեին Ամերիկայում և ԵՄ-ում, ես նույնպես ամենահայտնի վրացին կլինեի,- հեգնանքով նշել է երգիչը: Պավլիաշվիլին իր ժողովրդականությունը Ռուսաստանում կապում է հոգու հետ, որը նա ներդնում է երգերի մեջ, իսկ Սաակաշվիլիի պահանջարկը՝ արևմտյան գործընկերներին հաճոյանալու պատրաստակամության հետ:- Նա աչքի առաջ է, քանի դեռ պետք է ինչ- որ մեկին: Հենց որ նա չկարողանա կատարել այն աշխատանքը, որն անհրաժեշտ է ինչ-որ մեկին` նա տեսադաշտից դուրս կգա», - ասել է երգիչը:

 

Նա հիշում է, որ երբ նոր էր ծանոթացել Միխեիլ Սաակաշվիլիի հետ, վերջինս իսկապես հիացած էր Ռուսաստանով, սակայն հետո քաղաքական գործչի գիտակցության մեջ ինչ-որ շրջադարձ տեղի ունեցավ:

 

«2008 թ. մարտին, Սաակաշվիլին գնացել է Մոսկվա, և  ինձ ասացին, որ նա ցանկանում է ծանոթանալ ինձ հետ: Սեղանի շուրջ նա բարձրացրել է առաջին կենացն ու ասել. «Ես ուզում եմ խմել այս մեծ երկրի՝ Ռուսաստանի կենացը, քանի որ այստեղ կարողանում են գնահատել մեր ներկայացուցիչներին այնպես, ինչպես որ մենք չենք կարողանում»,- նշել է Պավլիաշվիլին:

 

Ավելի ուշ, Սաակաշվիլին, ըստ երեւույթին, հայտնվել է ամերիկացի քաղաքական գործիչների հետ շփման տպավորության տակ, ովքեր կարողացան համոզել այն ժամանակվա Վրաստանի առաջնորդին՝ իր կարևորության մեջ: