Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը բազմահազարանոց հանրահավք է կազմակերպել Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբը:

 

 

Հանրահավաքի ընթացքում հրազդանցիները հիմնականում իրենց վրդովմունքն են արտահայտել մեկ օր առաջ քաղաքապետի մեկ այլ թեկնածու Սասուն Միքայելյանի հանրահավաքում հնչած և քաղաքը պառակտման տանող կոչերի ու ելույթների վերաբերյալ և նշել, որ ապրիլյան պատերազմից հետո երկրում տիրող համախմբվածության այս մթնոլորտում իրենց համար անընդհունելի է Հրազդանում լարվածություն հրահրող որևէ գործոն:

 

 

Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ա.Դանիելյանի հետ հանդիպման եկած հրազդանցիներին իրենց ելույթներում ընդգծել են, որևէ մի քաղաքական ուժի երբեք թույլ չեն տա Հրազդան քաղաքը դարձնել իրենց կուսակցական նպատակների իրականացման թատերաբեմ:

 

 

Նախընտրական բազմամարդ հանրահավաքում դիմելով ներկաներին՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը նշել է, որ նոր է վերադարձել ռազմադաշտից, նպատակ չունի այս օրերի երկրապահական հայրենանվեր գործողությունները գովազդել, սակայն մի բան հստակ է, որ իրական ազատամարտիկն այս օրերին սահմանապահ է, տարված չէ քաղաքական հովերով և պատերազմի առաջին իսկ օրվանից կանգնած է առաջնագծում:

 

 

ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահը դարձյալ վերահաստատել է, որ երկրապահական մարզային կառույցն իր բոլոր բաժանմունքներով կանգնած է Հրազդանի գործող քաղաքպետի կողքին և ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար, քանի որ Հրազդանի քաղաքապետն էլ մշտապես կանգնած է երկրապահի ու սահմանապահի կողքին և երբեք այդ ամենը չի արել հրապարակային, ինչպես այս օրերին Հրազդանում հայտնի ուժերն են անում:

 

 

Հանդիպմանը մասնակցել և հրազդանցիներին ողջունել է նաև Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և ընդգծել հետևյալը. «Որպես Կոտայքի մարզպետ, կանգնած եմ գործող քաղաքապետի կողքին, հրազդանցիների կողքին և Արամ Դանիելյանի ընտրվելուց անմիջապես հետո շատ մեծ ծրագրեր ենք իրականացնելու Հրազդան քաղաքում:Երկրի իշխանությունների աջակցությամբ Հրազդան քաղաքում լուծվելու են բազմաթիվ հիմնախնդիրներ:Այդ խնդիրների ամենալավ լուծողը երկրի իշխանություններն են՝ տեղի իրենց թիմակիցների հետ միասին: Ուրիշի որևէ մեկը չի կարող լուծել այս քաղաքի խնդիրները»:

 

 

Հանրահավաքին մասնակցել է ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը և արտահայտել Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հարցում և հերթական անգամ ընդգծել, որ կուսակցության թեկնածուի հաղթանակից անմիջապես հետո արվելու է առավելագույնը իրենց թիմակցի կողմից ղեկավարվող քաղաքում էական զարգացումներ ապահովելու հարցում:

 

 

Հրազդանիցներն իրենց ելույթներում անդրադարձել են նաև մրցակից թեկնածուների նկարագրին, որոնցից առավել ուշագրավ է եղել հրազդանցու հետևյալ տեսակետը «Ժամանակին մեր հազարավոր հայրենակիցների նման Սասուն Միքայելյանը պայքար է մղել մեր Հայրենիքի համար: Ցավոք, ժամանակը փոխում է մարդկանց: Այդպես եղավ նաև Սասուն Միքայելյանի հետ՝ նա չդիմացավ՝ պաշտոնին, փողին, հարգանքին: Սասունը կռվում էր Սերժ Սարգսյանի հրամանատարության տակ, զինակից ընկեր է կոչում մեր նախագահին: 2008 թվականին նա թողեց այն թիմը, որի անդամ էր, լքեց իր հրամանատարին, միացավ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հայտարարեց, որ իր համար հրամանատար է եղել Լևոնը: Ինչ եղավ հետո? դա էլ ենք հիշում: Սասունը լքեց նաև իր երկրորդ հրամանատարին, թողեց Լևոն Տեր Պետրոսյանին: Գնաց Նիկոլի մոտ: Պատերազմում կռված տղա Սասունը լքեց իր երկու հրամանատարներին, պաշտոնի խաթր թողեց մեր քաղաքը, իսկ այսօր ուզում է հետ գալ: Չի ստացվելու, պարոն Միքայելյան: Հրազդանը գնացած հետ եկածների համար չի: Հրազդանի մեր քաղաքի հոգսով ապրող, մեր քաղաքը չուրացող քաղաքապետի կարիք ունի»:

 

 

Հրազդանի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանն իր խոսքում նշել է

 

«Ես գոռալ չեմ սիրում, բոլորդ լավ գիտեք, որ երբեք երեսպաշտությամբ չեմ զբաղվել, քաղաքական հայացքներս երբեք չեմ փոխել, սկզբունքներիս երբեք չեմ դավաճանել, ինչ կարողացել մեր քաղաքի համար արել եմ համայնքի բյուջեի հնարավորություններով և պետական աջակցությամբ: Բոլորդ լավ գիտեք, որ միայն համայնքի բյուջեն չի կարող լուծել քաղաքի բոլոր խնդիրները:Ինձ աջակցում է հզոր թիմ, և մենք՝ երկրի իշխանության ու մարզի ղեկավարության աջակցությամբ վերջնականապես լուծելու ենք մեր քաղաքի առջև ծառացած բոլոր խնդիրները»:

 

 

Հրազդանցիների վստահեցրել են, որ ապրիլի 17-ին գնալու են ընտրական տեղամասեր և ընտրելով Ա. Դանիելյանին՝ քվեարկելու են կայուն ու խաղաղ Հրազանի օգտին: