Անհայտ անձինք ծանր հրազենային ծանր վիրավորում են հասցրել Սուրբ նահատակ Տատյանայի տաճարի քահանա Ռոման Նիկոլաևին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են Մոսկովյան պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու լրատվական ծառայությունից:

 

Ավելի ուշ Ուկրաինայի ՆԳՆ-ն եւս հաստատել է տեղեկատվությունը:

 

«2015թ. Հուլիսի 25-ին, ժամը 20.00-ին Ստալինգրադի Հերոսների պողոտայում գտնվող տան մուտքի մոտ երկու անհայտ անձինք կրակել են հոգեւորականի գլխին: 44-ամյա տղամարդուն վատ վիճակում տեղափոխել են հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ստուգվող վարկածներից մեկը՝ բնակարանային գողերի հարձակումն է: