Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ դարձել է ապատեղեկատվության աղբյուր՝ հայտարարելով, թե իբր իրենց զինուժը հայկական անօդաչու թռչող սարք է խփել: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ և հերքել ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող լուրը: Այս մասին MediaMall.am-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տարածել էին խփված անօդաչու սարքի լուսանկարներ' գրելով, թե իբր այն վնասազերծել են Աղդամի շրջանում: