Երուսաղեմում անցկացվող գեյ շքերթը վերածվել է արյունոտ սպանդի: Անհայտ տղամարդը հարձակվել էր երթի վեց մասնակցի վրա և դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց: Հաղորդվում է, որ տուժածներից երկուսը գնտվում են ծանր վիճակում: Ըստ ականատեսների՝ գեյերի վրա հարձակված տղամարդը հագնված էր որպես ծայրահեղ ուղղափառ հրեա. փոխանցում է LifeNews-ը:
Որոշ ականատեսների պնդմամբ՝ հարձակվողները երկուսն են եղել: Դանակներով զինված տղամարդիկ հաղթահարել են ոստիկանական շրջափակումը՝ գեյ շքերթի մասնակիցներից բաղկացած շարժման սյունի երկայնքով: Ոստիկանությանը հաջողվել է կանխել հետագա արյունահեղությունը:
Ուլտրա-ուղղափառ հրեաները կազմում են Իսրայելի բնակչության մոտ 10 տոկոսը: Յուրաքանչյուր տարի նրանք հանդես են գալիս ընդդեմ Gay Pride շքերթի անցկացման, որը նրանք համարում են այլասերվածության դրսևորում: Տարիների ընթացքում, ԶԼՄ-ները հաղորդում էին շքերթի ընթացքում՝ ԼԳԲՏ համայնքի ակտիվիստների վրա իրականացված հարձակումների մասին: