Հանրահայտ Forbes ամսագիրը կազմել է ՌԴ-ում քաղաքական գործիչների եւ բիզնեսմենների ապահարզանների ցանկը, որոնք ոչ միայն եղել են հանրության ուշադրության կենտրոնում, այլեւ բաժանության գործընթացը լի է եղել տարատեսակ վիրավորանքներով, սկանդալներով եւ գումարային պահանջներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԴ-ի ամենաաղմկոտ ապահարզանները» վար կանիշային աղյուսակում ընդգրկվել են Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտինների, Բորիս Բերեզովսկու, Ռոման Աբրամովիչի, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ապահարզանները:

 

 

16 պատմությունից բաղկացած վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է նաեւ «Ռոսգոստրախ» ընկերության սեփականատեր Դանիլ Խաչատուրովի եւ առաջին տիկնոջ՝ Աննայի ապահարազանը: Ապահարզանը, որ տեղի է ունեցել 2007թ., իր մասշտաբով ամենաաղմկահարույցներից էր ՌԴ-ի պատմության մեջ: Այդ ժամանակ Forbes-ը Խաչատուրովի կարողությունը գնահատում էր 1,3 միլիարդ դոլար: Մինչ ապահարզանը ամուսինները «Ռոսգոստրախ»-ի գրասենակում համատեղ հայտարարություն էին ստորագրել, համաձայն որի ապահարզանի պարագայում ամուսիններից ոչ մեկը չի կարող հավակնություններ ունենալ մյուսի ունեցվածքի վրա:

 

 

 

Սակայն դատարանում Աննան հայտարարեց, որ իրեն ստիպել են ստորագրել այդ փաստաթուղթը, որպեսզի նա կարողանար ալիմենտ ստանալ 14 ամյա որդու խնամակալության համար: Ավելի ուշ Աննան կրկին դիմեց դատարան' պահանջելով Խաչատուրովի ունեցվածքի 50 տոկոսը: Ավելի քան մեկ տարի տեւած դատական գործընթացներն ավարտվեցին հօգուտ հայազգի միլիարդատիրոջ: Դատավորը մերժեց Աննա Խաչատուրովի բոլոր երեք պահանջները: Ավելի ուշ Դանիլ Խաչատուրովն ամուսնացավ դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի հետ: Այժմ նրա կարողությունը կազմում է 2,3 միլիարդ դոլար եւ նա աշխար հի 1000 ամենահարուստ մարդկանց ցանկում է: