The American Thinker պարբերականի սյունակագիր Նոել Ուիլյամսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տառապում է հոգեկան խանգարումներով, այսպես կոչված, «Մութ տրիադայի» շեղումներով. նարցիսիզմ, մակիավելիզմ:
«Ակնհայտ է, որ Օբաման չափազանց ինքնասիրահարված մարդ է: Զարմանալի չէ, որ նա սելֆիի համար նախատեսված ձողով լուսանկարներ է անում: Նա նաև շատ է սիրում կանգնել հայելու առջև և հիանալ իր կերպարով, ինչպես դա անում են անինքնավստահ դեռահասները»,- գրում է սյունակագիրը:
Ուիլյամսը վստահ է, որ Օբամայի մոտ սելֆի անելու մոլուցքը Մութ տրիադայի ախտանիշ է: Ըստ նրա՝ շատ քաղաքական գործիչներ տառապում են նարցիսիզմով և մակիավելիզմով, սակայն քչերն են հակված հոգեկան խանգարումների:
«Բավական հատկանշական է Բարաք Օբամայի կողմից վերջերս արված խոստովանությունն այն մասին, որ մի ժամանակ նա գրեթե հայտնվել էր բանտում: Բանտը մի վայր է, որտեղ հոգեկան խանգարում ունեցող մարդիկ հաճախ մնում են մինչև կյանքի վերջ: Սակայն բանտում գտնվելու փոխարեն՝ նա գտնվում է Սպիտակ տանը»,- գրել է սյունակագիրը: