Բրազիլիական Radio Liberdade FM-ի ռադիոկայանի ստուդիայում մարդասպանները կրակել են ռադիոհաղորդավարին. փոխանցում է РЕН ТВ-ն:

 

Հաղորդվում է, որ երկու հանցագործ ներխուժել է ստուդիա, երբ հաղորդավարն ուղիղ եթերում ծրագիր էր վարում:

 

Լրագրողը մահացել է ստացված հրազենային վիրավորումից:

 

Նշվում է, որ հանցագործները փախուստի են դիմել:

 

Վարկածներից մեկի համաձայն' միջադեպը տեղի է ունեցել լրագրողի սկանդալային ծրագրերի պատճառով: Նա պատմում էր քաղաքական շրջանակներում առկա կոռուպցիայի մասին և բազմիցս սպառնալիքներ է ստացել իր հասցեին: