Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը կտրուկ ընդհատվել է, թուրք առաջնորդն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել, գրում է Ռիա Նովոստին։
Հարցազրույցը սկսվել է երեքշաբթի ուշ երեկոյան՝ հանրապետության ղեկավարի նախընտրական զբաղվածության պատճառով։ Ուղիղ հեռարձակումը կտրուկ ընդհատվել է։ Երկար դադարը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։