Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Նևեն Սուբոտիչը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի` «Վոլֆսբերգի» դեմ հանդիպմանը ցուցադրած խաղին և ֆեյսբուքյան իր էջում կատարել հետևյալ գրառումը:
«Միկին պարզապես ցույց տվեց, թե ինչի է ընդունակ: Շնորհավորում եմ նրան և թիմին խաղի համար»:
Ֆուտբոլիստը գրել է նաև, որ շարունակում է աշխատել`մարզումներին շուտ վերադառնալու համար: