Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին' անդրադառնալով Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղին, նշել է, որ իր թիմը պետք է ավելի շուտ սկսեր գրավել մրցակցի դարպասը:
«Հաղթողի հարցը պետք է ավելի շուտ լուծենք: Երկրորդ խաղակեսում ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ: Սակայն աշխարհի առաջնությունում այլ մակարդակի մրցակցություն է լինելու: Մենք պետք է լավ պատրաստվենք, որպեսզի հաջող սկսենք մրցաշարը Պորտուգալիայի դեմ խաղում»,- Պոդոլսկիի խոսքը մեջբերում է Bild-ը: