Ուշադրություն

Օգոստոսի 10-13-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

 

 

Հանրապետության տարածքում' օգոստոսի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20 մ/վրկ արագությամբ:

 

 

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում' 8-10 աստիճանով:

 

 

Երևանում՝ օգոստոսի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: