Հանրապետության տարածքում` հունվարի 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում սպասվոում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

 

 

Հունվարի 10-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

 

Քամին՝ արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. օդի ջերմաստիճանը հունվարի 8-ի գիշերը կբարձրանա, ցերեկը՝ 2-4, 10-ին կնվազի 3-6 աստիճանով:

 

 

Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսեկան նորման:

Երևանում՝ հունվարի 8-9-ին սպասվում են տեղումներ, 10-12-ին՝ առանց տեղումների եղանակ: