Տեխասի տներից մեկում տղամարդը կրակ է բացել ոստիկանների վրա: Այն բանից հետո, երբ նա մեկ ժամ տեւած բանակցություններից հետո անձնատուԷ եղել, իրավապահ մարմինների աշխատակիցները տանը հայտնաբերել են վեց երեխաների ու երկու մեծահասակների դիակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին հաղորդել է Associated Press գո րծակալությունը:

 

Ձերբակալված Դեւիդ Քոնլիին սպանության մեղադրանք է առաջադրվել: Նրա զոհերի մեծամասնությունը գամված է եղել ձեռնաշղթաներով: Նրանք բոլորը գնդակահարված էին, մի քանիսի վրա կրակել են մի քանի անգամ:

 

Դիակները ճանաչված են: Դրանցից մեկը 50-ամյա Դեւեյն Ջեքսոնն է, նրա 40-ամյա կինը՝ Վալերի Ջեքսոնը, եւ մինչեւ 13 տարեկան նրանց վեց երեխաները: Նրանցից մեկը՝ 13-ամյա Նաթանիելը, կենսաբանական որդին է Դեւիդ Քոնլիի, որն ավելի վաղ հարաբերություններ է ունեցել Վալերի Ջեքսոնի հետ:

 

Ոստիկանությունում ենթադրում են, որ սպանության պատճառ կարող էր լինել Քոնլիի վեճը: