Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ Բաբուշկինսկի շրջանում, հայտնաբերվել է կնոջ և 3-ամյա աղջիկ երեխայի դի: Մոտակայքում հայտնաբերվել է նաև կնոջ 6-ամյա որդու մարմինը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան: Կինը ինքնասպանություն է գործել իր երկու երխայի հետ՝ նետվելով 9-րդ հարկի պատուհանից: Նա նույնիսկ երկտող է թողել՝ «ոչ ոքի չմեղադրեք» գրությամբ:

Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ ինքնասպանության պատճառը կնոջ անձնական խնդիրներն են եղել:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել սպանության մեղադրանքով: