Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում 86-ամյա միլիոնատեր Ռոբերտ Ուիլսոնն ինքնասպանություն է գործել՝ նետվելով իր 27-հարկանի տան 16-րդ հարկի պատուհանից, հայտնում է Обозреватель-ը։
Ոստիկանության տվյալներով՝ Ուիլսոնն ինքնասպանությունից առաջ նամակ է թողել, որի բովանդակությունը չի նշվում։
«Նա 86 տարեկան էր և մի քանի ամիս առաջ սրտի կաթված էր ստացել։ Նա միշտ ասում էր, որ չի ցանկանում տանջվել»,- ասել է նրա ընկերը։
Նրա խոսքով՝ Ուիլսոնի գլխավոր նպատակն իր հարստությունը կարիքավորներին բաժանելն է եղել։ Միլիոնատիրոջ նախաձեռնություններից մեկն է եղել պահպանել մասնավոր կաթոլիկ դպրոցները, թեև ինքն անձամբ աթեիստ է եղել։ Բացի այդ, նա հսկայական գումարներ է նվիրաբերել հուշարձանների և շրջակա միջավայրի պահպանության համար։