Երևանում' COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել
են նրա դին:

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար: