Դեկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 5 Ա շենքի մոտ տղամարդու դի կա։

 

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսի բնակիչ 40-ամյա Գաբրիել Ժան Բաշարյամն էր, ով 8-րդ հարկից ցած է նետվել։

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանությանն ականատես է եղել մահացածի եղբայրը։

 

Փաստի առթիվ ավագ քննիչ Մ․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

 

Մահացածի մայրը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ հայրը՝ Դամասկոսում։

 

Մանրամասն՝ shamshyan.com կայքում: