Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում երեկ երեկոյան 12-ամյա տղան ընկել է շենքի 6-րդ հարկի պատուհանից և հրաշքով ողջ մնացել։

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, տղան ստացել է մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել է: 


Հայտնի չէ, թե ինչ պատճառով է երեխան ընկել տան պատուհանից: Դեպքի հանգամանքները պարզվում են: