Երեւանի Խորենացի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից 23-ամյա երիտասարդ է ընկել:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բժշկական կենտրոնից փետրվարի 2-ին, ժամը 15:10-ին, ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով երիտասարդ է տեղափոխվել իրենց մոտ:

 

Ըստ shamshyan.com-ի՝ 23-ամյա Հ. Ս.-ն հիվանդանոց է տեղափոխվել Խորենացի 15 շենքի բակից: Նախնական տվյալներով, նա ընկել է շենքի 4-րդ հարկի պատուհանից: Դեռ պարզ չէ՝ կատարվածն անզգուշության հետևա՞նք է, թե՞ ինքնասպանության փորձ:

 

Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

 

Կատարվում է հետաքննություն: