Գյումրիում 28-ամյա կին է ընկել երրորդ հարկի իր բնակարանի պատուհանից: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
«Նոյեմբերի 16-ին, ժամը 12:00-ին 11:35 «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ 7/4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Նելլի Ե.-ն (ծնված 1991 թ.) ընկել է 3-րդ հարկի իր բնակարանի պատուհանից:
Տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր»,-նշվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ: