Պերմյակովի դատը լուսաբանող օպերատորներին միայն 15 րոպե թույլատրվեց մնալ դահլիճում:

 

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող' ռուս զինվորական Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործով դատական առաջին նիստը մեկնարկվել է այսօր' օգոստոսի 12-ին: Դատը տեղի է ունենում ՌԴ Հարավկովկասյան ռազմական շրջանի 5-րդ կայազորային դատարանում՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործով դատական նիստը կկայանա Պերմյակովին ներկայացված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված՝ «Դասալքություն», «Զենքի հափշտակում» և «Զենքի ապօրինի կրում» մեղադրանքներով:

 

Սպանված Ավետիսյանների հարազատները ներկա են Պերմյակովի գործով դատական նիստին: