ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' օգոստոսի 14-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.39 դրամով' կազմելով 478.05 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.04 դրամով և կազմել 533.07 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 7.37 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.99 դրամով և կազմել 746.67 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 14-ին կազմել է 17 հազար 164.07 դրամ, արծաթի գինը՝ 235.62 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 185.23 դրամ: