Օգոստոսի 15-ին, ժամը 06.33-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին 5-րդ կմ-ում Լիճք գյուղի մոտ «Մերսեդես» մակնիշի 34 VL 304 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ հատվածում (7-րդ կմ) «Մերսեդես» մակնիշի 34 VL 304 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' 1992 թ. ծնված Դ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

 

Հրշեջ - փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի փականը: