Նոյեմբերի 1-ին, ժամը 15.52-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին КамАЗ մակնիշի ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, զոհեր և վիրավորներ չկան. անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

 

Մեքենան ուղղվել է վերամբարձ կռունկի միջոցով, սակայն չի հաջողվել դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

Փրկարարները Գավառ-Մարտունի Մ-4 ավտոճանապարհի 16-րդ կմ-ից КамАЗ մակնիշի (վարորդ՝ Մ. Հ.) 56 ՏՍ 758 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։