Քիչ առաջ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարյի մասին: Ասկերանի շրջանի Շոշ գյուղից դեպի Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Այս մասին հաղորդում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի բնակիչ 1997թ. ծնված Զ.Օ.-ն իր վարած «ՊԱՋԵՐՈ» ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր խորությամբ ընկել է ձորը՝ արգելափակվել ձյան շերտի մեջ:
Փրկարարական ու տեխնիական հատուկ միջոցներով Արցախի փրկարարները տուժածներին հանել են ձորից: Վարորդը և ուղևորներ՝ 1995 թվ. ծնված Ն.Օ.-ն և Ստեփանակերտի բնակչուհի 2001 թվ. ծնված Ա.Ա.-ն ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Նրանց վիճակը բավարար է:
Տեղում աշխատել են ԱՀ Ոստիկանության համակարգի ներկայացուցիչներն ու Շտապ օգնություն կայանի բուժանձնակազմը: