Նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:41-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհին' Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում, ГАИ-ի պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Աշտարակ - Երևան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին բախվել են «ԲՄՎ» մակնիշի 01 OU 647 պետհամարանիշի ավտոմեքենան, որի վարորդը Ա. Ա.-ն է, և «Մերսեդես» մակնիշի 33 VS 231 պետհամարանիշի ավտոմեքենան, որի վարորդը 1987 թ. ծնված Մ. Պ.-ն է:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներ Մ.Պ.-ին և Ա.Ա.-ին, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: